Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հուշանվեր` մեկ տուփ ծխախոտի փոխարեն. հակածխախոտային հանրային երթ

Հուշանվեր` մեկ տուփ ծխախոտի փոխարեն. հակածխախոտային հանրային երթ
08.10.2015 | 16:57

Հուշանվեր և տեղեկատվական թերթիկ` մեկ տուփ ծխախոտի փոխարեն. Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» խորագրով ծրագրի շրջանակներում Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Նոր Հաճն քաղաքներում օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացնում է հակածխախոտային հանրային երթեր: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Դպրոցականները, տեղեկատվական թերթիկները և հուշանվերները ձեռքներին, մոտենում են ծխող անձանց և առաջարկում փոխանակել մեկ տուփ ծխախոտը հուշանվերի և տեղեկատվական թերթիկի հետ` այդպիսով կոչ անելով ոչ ասել ծխախոտին և օրինակ ծառայել երիտասարդներին: Իհարկե, ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հեշտությամբ համաձայնում են այս փոխանակությունը կատարել, սակայն գտնվում էին նաև բազմաթիվ անձինք, որոնք հանձնում էին ծխախոտը և խոստանում, որ վաղը ևեթ դադարելու են ծխել:

Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության նախագահ Գառնիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներն ընդհանուր առմամբ հետաքրքրված են ակցիայով, իսկ դպրոցականներին ներգրավել են, որպեսզի այդ տարիքից նրանք ծանոթ լինեն ծխելու բացասական հետևանքներին: Ծրագրի նպատակի ու իրենց կողմից կանխատեսվող արդյունքների մասին Գառնիկ Բեգլարյանն ասաց. «Մեր նպատակն է բարձրացնել դեռահասների եւ չափահաս բնակչության իրազեկման մակարդակը` ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ: Այսպիսով երիտասարդները մասնակից են դառնում իրենց համայնքներում չծխելու հիմնախնդրի լուծման գործընթացին»: Գառնիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ դպրոցականներին արդեն հաջողվել է քաղաքացիներից հավաքել ծխախոտի հիսունից ավելի տուփեր, որոնք ծրագրի ավարտին ոչնչացվելու են:
Տեսանյութը` հետևյալ հասցեով:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ